
Ընդդիմադիր քաղաքական գործիչ Գիգի Ուգուլավան՝ արձագանքելով այսօր Ռուսթավելի պողոտայում «Տուն՝ դեպի Եվրոպա» հանրահավաքին, սոցցանցերում գրել է, որ այսօր Ռուսթավելիում «ծով է» լինելու, քանի որ այդպես էր 1989 թվականի ապրիլի 9-ին, այդպես էր 2003 թվականի նոյեմբերի 23-ին, այդպես էր 2019 թվականի հունիսի 20-ին:
Ըստ ընդդիմադիր գործչի՝ «միշտ այդպես էր, երբ հնարավորություն կա փախչել Ռուսաստանից և այդպես կլինի միշտ, երբ Ռուսաստան վերադառնալու վտանգ կա»:
Ուգուլավայի խոսքով՝ Վրաստանի Եվրամիությանն անդամակցելու համար երկրում պետք է «ապաօլիգարխացում» իրականացվի, որը պահանջում է «Իվանիշվիլիի երազանքի» հեռանալը։
Այսօրվա հանրահավաքի կազմակերպման մասին հայտարարել է «Սիրցխվիլիա» («Ամոթ է») քաղաքացիական շարժումը։ Երկրի իշխանությունները հայտարարում են, որ եվրաինտեգրման պատրվակով կազմակերպվող ցույցը ընդդիմության համար բողոքի ալիք սկսելու առիթ է։
Կարդացեք նաև՝