
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ եվրոպամետ բողոքի ցույցը վերսկսվել է. ցուցարարները փակել են Ռուսթավելիի պողոտան։
Բողոքի 114-րդ օրը ցուցարարները հավաքվել են օրենսդիր մարմնի մոտ անփոփոխ պահանջներով՝ նշանակել նոր ընտրություններ և ազատ արձակել բողոքի ցույցերի ընթացքում բերման ենթարկվածներին։
Ցուցարարները իրենց հետ բերել են տարբեր բովանդակությամբ պաստառներ և Վրաստանի ու Եվրամիության դրոշներ։