Թբիլիսիի քաղաքապետարանը 28,4 մլն լարիի 4 մրցույթ է հայտարարել Ռուսթավելի պողոտայում ճանապարհների վերանորոգման աշխատանքների համար։ Սա այն վայրն է, որ հաճախ վերածվում է կառավարության կայացրած որոշումների բողոքի ցույցերի անցկացման տարածքի։
Պետական գնումների գործակալության կայքում հրապարակված մրցութային փաստաթղթերի համաձայն.
- Թբիլիսիի քաղաքապետարանը նախատեսում է 6 մլն 812 հազար 435 լարի ծախսել Ռուսթավելի պողոտայի՝ Ճիճինաձեի փողոցից մինչև Ազատության հրապարակը վերականգնելու համար:
- 8 մլն 781 հազար 045 լարի նախատեսված է Ալեքսանդր Ճավճավաձեի փողոցից դեպի Ճիճինաձե փողոց ճանապարհի վերականգնման համար:
- 8 մլն 464 հազար 123 լարի — մետրոյի «Ռուսթավելի» կայարանից՝ Ալեքսանդր Ճավճավաձեի փողոցով ճանապարհների վերանորոգման աշխատանքների համար։
- 4 մլն 382 հազար 808 լարի — Կոստավայի փողոցի (Թ. Ճովելիձեի փողոցից մինչև «Ռուսթավելի» մետրոյի կայարան) հատվածի վերականգնման աշխատանքների պետական գնման համար:
Հայտերի ընդունումը սկսվում է հունվարի 9-ից և ավարտվում հունվարի 14-ին: Աշխատանքների կատարման վերջնաժամկետը գրավոր հանձնարարության օրվանից 3 ամիս է։ Վերականգնման մեկնարկի ժամանակացույցը հստակեցված չէ, թեև Թբիլիսիի քաղաքապետարանն ասում է, որ դա տեղի կունենա տարեսկզբին։
Ռուսթավելիի պողոտայում՝ խորհրդարանի շենքի մոտ, հազարավոր մարդիկ նոյեմբերի 28-ից ի վեր պահանջում են նոր ընտրություններ։ Զանգվածային բողոքի պատճառ է դարձել «Վրացական երազանք»-ի կայացրած որոշումը, ըստ որի՝ հրաժարվում են մինչև 2028 թվականի վերջ սկսել Եվրամիության հետ բանակցությունները: