Ռուսթավելիի պողոտայում եվրոպամետ ցույցը վերսկսվել է

Ռուսթավելիի պողոտայում վերսկսվել է եվրոպամետ բողոքի ցույցը։ Խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարները փակել են Ռուսթավելիի պողոտայի երթևեկությունը։

«Ուժը ուսանողների միասնության մեջ է» կարգախոսով ցուցարարներին են միացել նաև կառավարության վարչակազմի շենքի մոտ հավաքված բողոքի ակցիայի մասնակից ուսանողները։

Հանրային հեռարձակողի շենքի մոտ շարունակվող բողոքի ակցիայի մասնակիցները նույնպես միացել են հանրահավաքին։

Քաղաքացիները երեք ամսից ավելի ամեն օր հավաքվում են ի նշան բողոքի նույն անփոփոխ պահանջներով՝ նոր ընտրություններ նշանակել և ցույցերի ժամանակ բերման ենթարկվածներին ազատ արձակել։