
Թբիլիսիի կենտրոնում` Ռուսթավելիի պողոտայում ընթանում է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարած հանրահավաքը: Մեծ թվով ցուցարարների առկայության պատճառով երթևեկությունը սահմանափակվել է:
Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա»-ի նկարահանող խումբը:
Նախագահը բողոքի ակցիայի մասին հայտարարել էր երեկ՝ ընդդիմության առաջնորդների հետ միասին։ Սալոմե Զուրաբիշվիլիի պնդմամբ՝ ընտրությունները կեղծվել են: