Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում` Առաջին Հանրապետության հրապարակից մինչև Ազատության հրապարակ ամանորյա լուսավորման սարքերի տեղադրմամբ պայմանավորված, դեկտեմբերի 5-ին՝ ժամը 00:00-ից մինչև 06:00-ն ընկած ժամանակահատվածում, կսահմանափակվի երթևեկությունը։
Թբիլիսիի քաղաքապետարանի փոխանցմամբ, տրանսպորտային միջոցները հնարավորություն կունենան երթևեկելու Լեոնիձեի, Ինգորոկվայի, Ալեքսանդր Ճավճավաձեի, Գրիբոեդովի, Բարաթաշվիլիի և Թաբուկաշվիլիի փողոցներով: Մելիքիշվիլիի պողոտայից դեպի Մթածմինդա երթևեկությունը կթույլատրվի Ջանաշիայի, Թարխնիշվիլիի, Տատիշվիլիի, Ճովելիձեի, Զանդուկելիի փողոցներով, այնուհետև՝ Բարնովի, Գոգեբաշվիլիի և Կակաբաձեի փողոցներով։
Մթածմինդայի շրջանի մյուս փողոցներից Մելիքիշվիլիի պողոտա և մետրոյի «Ռուսթավելի» կայարանի տարածք հնարավոր կլինի հասնել Գրիբոեդովի, Մակաշվիլիի, Բարնովի և Շանիձեի փողոցներով: Ազատության հրապարակում տեղաշարժը կսահմանափակվի միայն Ռուսթավելի պողոտայի ուղղությամբ: