Ամանորյա լուսավորման սարքերի տեղադրմամբ պայմանավորված՝ դեկտեմբերի 2-ին ժամը 00:00-ից մինչև 06:00-ն Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայի Առաջին Հանրապետության հրապարակից մինչև Ազատության հրապարակ ճանապարհահատվածում կսահմանափակվի երթևեկությունը։
Թբիլիսիի քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն, տրանսպորտային միջոցների երթևեկությունը հնարավոր կլինի Լեոնիձեի, Ինգորոկվայի, Ալեքսանդրե Ճավճավաձեի, Գրիբոեդովի, Բարաթաշվիլիի և Թաբուկաշվիլիի փողոցներով:
Մելիքիշվիլիի պողոտայից դեպի Մթածմինդա երթևեկությունը կթույլատրվի Ջանաշիայի, Թարխնիշվիլիի, Տատիշվիլիի, Ճովելիձեի, Զանդուկելիի փողոցներով, այնուհետև՝ Բարնովիի, Գոգեբաշվիլիի և Կակաբաձեի փողոցներով։