
Ռուսթավելիի պողոտայում բողոքի ցույց է ընթանում: Պողոտան արդեն փակ է։
Բողոքի 110-րդ օրը խորհրդարանի դիմաց հավաքված քաղաքացիները նույն պահանջով են՝ ազատ արձակել բողոքի ակցիաների ժամանակ բերման ենթարկվածներին և նշանակել նոր ընտրություններ։
Ցուցարարները ծածանում են պաստառներ և Վրաստանի ու Եվրամիության դրոշներ։
Միաժամանակ բողոքի ակցիա է տեղի ունենում նաև Հանրային հեռարձակման շենքի մոտ, որտեղից բողոքի ակցիայի մասնակիցներն ավելի ուշ կտեղափոխվեն խորհրդարանի մոտ և կմիանան շարունակվող բողոքի ակցիային։