
Վրաստանի Անկախության օրը՝ մայիսի 26-ին, Թբիլիսիում և մունիցիպալիտետներում տոնակատարություններ են նախատեսված: Այս տարի առաջին անգամ Թբիլիսիի գլխավոր (Ռուսթավելիի) պողոտան, որտեղ եվրոպամետ հանրահավաքներ են անցկացվում նոր ընտրությունների պահանջով ավելի քան չորս ամիս, չի ընդգրկվել միջոցառումների տարածքների ցանկում։
Ապրիլի 15-ին Վրաստանի կառավարությունը հաստատել է մայիսի 26-ին նվիրված միջոցառումների ցանկը, և որպես պատասխանատու գերատեսչություններ հիմնականում ընտրվել են մշակույթի և պաշտպանության նախարարությունները։
Միջոցառումներ են անցկացվելու Թբիլիսիում և Վրաստանի 5 մունիցիպալիտետներում: Մայրաքաղաքում միջոցառումները կընդգրկեն հետևյալ տարածքները` Ալեքսանդրի այգի, Օրբելիանիի փողոց և Ազատության հրապարակ: