Ռուսթավելիի վերականգնման ծրագիրը խափանվել է

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարած Ռուսթավելի պողոտայի վերականգնման աշխատանքների նախագիծը խափանվել է։

Մրցույթը (28 միլիոն դոլար արժողությամբ) ձախողվել է, որևէ ընկերություն չի ցանկանում քաղաքապետի առաջարկած պայմաններով պայմանգիրը ստորագրել։  Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հավանաբար չի կարողանա սկսել Ճիճինաձեի փողոցից դեպի խորհրդարան և խորհրդարանից Ազատության հրապարակ տանող ճանապարհի վերականգնումը։

«Ճանապարհների վերանորոգմամբ զբաղվող ընկերությունները, չեն մասնակցել մրցույթին, քանի որ գիտակցում են Կալաձեի հետ առճակատում կլինի․․․», — ասել է ընդդիմադիր «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի անդամ Բեսո Դոնաձեն։

Հիշեցնենք, տարեսկզբին Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարել էր, որ նախատեսում է մայրաքաղաքի Ռուսթավելիի պողոտայի վերականգնման աշխատանքները սկսել 2025 թվականի առաջին կեսից։

Ավելի ուշ` վերականգնման աշխատանքները իրականացնելու համար Թբիլիսիի քաղաքապետարանը 28,4 մլն լարիի 4 մրցույթ էր հայտարարել։

Ռուսթավելիի վերականգնման համար մրցույթ է հայտարարվել

Ռուսթավելի պողոտայի վերականգնման աշխատանքները՝ 2025-ից