Այս պահին Թբիլիսիի կենտրոնական՝ Ռուսթավելիի պողոտան փակվել է ցուցարարների կողմից։
Ակցիայի մասնակից քաղաքացիական ակտիվիստները նստել են փողոցում։ Խորհրդարանի մոտ նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ կան։ Ակցիան կազմակերպվել է մի քանի քաղաքացիական շարժման կողմից, որոնցից մեկը՝ «Ամոթ է» շարժումը հունիսի հակառուսական տրամադրությունների հետ կապված ակցիաների հիմնական նախաձեռնողն է։
Մասնակիցները կոչ են անում այսօր ժամը 19։00-ին լինել խորհրդարանի մոտ։
Հիշեցնենք, որ այսօր Վրաստանի խորհրդարանը 101 կողմ ձայներով տապալեց 2020 թվականին համամասնական ընտրակարգին անցնելու մասին սահմանադրական փոփոխությունների օրինագիծը։