
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը երկրի քաղաքացիներին խորհուրդ է տալիս բողոքի ակցիաների ֆոնին ձեռնպահ մնալ Վրաստան մեկնելուց։
Նախարարությունը նաև Վրաստանում գտնվողներին խորհուրդ է տալիս խուսափել Թբիլիսիի և Բաթումի պատմական կենտրոնների մարդաշատ վայրեր այցելելուց։
«Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Վրաստան մեկնելուց։ Եթե արդեն Վրաստանում եք, խորհուրդ ենք տալիս խուսափել մարդաշատ վայրերից, մասնավորապես՝ Բաթումիի և Թբիլիսիի պատմական կենտրոններից»,- նշված է հաղորդագրության մեջ։