Վրաստան Ռուսաստանի ներխուժումից 13 տարի անց մինչև 300 հազար Վրաստանի քաղաքացիներ շարունակում են տեղահանվել իրենց տներից։ Բեռլին կատարած այցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«1990 և 1991 թվականներին խորհրդային բոլոր նախկին հանրապետությունները անկախություն ձեռք բերեցին։ Դրանցից մեկը Վրաստանն է։ 2008 թվականին Ռուսաստանը ներխուժեց Վրաստան։
Եթե Ռուսաստանը ներխուժի և օկուպացնի Ուկրաինա, ի՞նչ կլինի հետո։ Իհարկե, Ռուսաստանի ջանքերը՝ իր հարևաններին խամաճիկ պետությունների վերածելու, նրանց գործունեությունը վերահսկելու, ժողովրդավարության արտահայտման ցանկացած կայծ մարելու համար կուժեղանան»,- ասել է Բլինքենը։
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ խնդիրը ՆԱՏՕ-ն չէ, ինչպես պնդում է Ռուսաստանը, այլ Ռուսաստանի քաղաքականությունը.
«ՆԱՏՕ-ն չի ներխուժել Վրաստան, ՆԱՏՕ-ն չի ներխուժել Ուկրաինա, Ռուսաստանն է ներխուժել»։
Նշենք նաև, որ ԱՄՆ պետքարտուղարն այցելել է Ուկրաինա և Գերմանիա։ Այսօր էլ Ժնևում նախատեսված է Բլինքենի հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։