Այսօր Ռուսաստանի դաշնության պետական Դուման լիագումար նիստում կքննարկի «Վրաստանում հակառուսական հիստերիայի մասին» նախագիծը, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին վրաստանյան «Ռուսթավի 2» հեռուստաընկերության մեկնաբանի հնչեցրած հայհոյանքների հարցը։
Այս մասին օրինագիծը արդեն հրապարակվել է պետդումայի պաշտոնական էջում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ռուսաստանի դաշնության պետական Դուման ընդունել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությունը Վրաստանից հանքային ջրերի և գինու ներմուծման և դրամական փոխանցումների արգելք սահմանելու վերաբերյալ:
Չի բացառվում, որ ռուսաստանյան օրենսդիրը սրա հետ մեկտեղ ավելի խիստ միջոցներ ձեռնարկի․ «այն ինչ տեղի ունեցավ «Ռուսթավի 2»-ի եթերում, բանականության սահմաններն անցնում է, նման քայլերը բացարձակապես անընդունելի են», — ասել է Դումայի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին: