2014 թվականից ի վեր Վրաստանի վառելիքի շուկայում Ռուսաստանից ներմուծվող վառելիքի ծավալը 5 տոկոսից հասել է 27 տոկոսի։ Այս մասին ասված է Transparency International Georgia կազմակերպության անցկացրած հետազոտությունում, որն արտացոլում է 2014-2018 թթ․ երկրի վառելիքի շուկայում առկա միտումները:
Հետազոտությունը ցույց է տալիս, որ Վրաստանն ամբողջությամբ կախված է ներկրվող վառելիքից:
«2018 թվականին երկիր է ներմուծվել 864 մլն դոլարի նավթ և նավթամթերք, որը ընդհանուր ներկրման 9,5 տոկոսն է կազմում: Ներկրվող վառելիքի 83 տոկոսը իրականցվում է 4 երկրներից՝ Ռուսաստան, Ռումինիա, Ադրբեջան և Թուրքմենստան: 2014-2018 թվականներին Վրաստանն ամենաէժան վառելիքը ներկրել է Ադրբեջանից»,- ասված է հետազոտությունում: