Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումները 2023 թվականի մայիսին նվազել են, փոխանցում է Վրաստանի Ազգային բանկը (ԱԲ):
Ըստ ԱԲ-ի՝ ընդհանուր առմամբ Ռուսաստանից Վրաստան է փոխանցվել 154,72 մլն դոլար, ինչը «տարեկան փոխանցումների աճի տեմպի» առումով 50 տոկոս անկում է:
ԱԲ-ի տվյալներով, 2023 թվականի ապրիլին Ռուսաստանից Վրաստան է փոխանցվել 159 միլիոն դոլար (աճը՝ 19 տոկոս), մարտին՝ 223 միլիոն դոլար (աճը՝ 727 տոկոս), փետրվարին՝ 187 միլիոն դոլար (աճը՝ 753 տոկոս), հունվարին՝ 267 մլն դոլար (աճը՝ 1095 տոկոս):
Ի դեպ, Ռուսաստանից փոխանցումների կտրուկ աճը սկսվեց 2022 թվականի ապրիլին, երբ մոբիլիզացիայից փախած ՌԴ քաղաքացիները սկսեցին զանգվածաբար տեղափոխվել Վրաստան: 2022 թվականի ապրիլին, օրինակ, Ռուսաստանից Վրաստան փոխանցված տրանսֆերտները կազմել են 132,98 միլիոն դոլար, ինչը մինչ այդ եղած տվյալների համեմատ 300 տոկոսանոց աճ էր ենթադրում։