«Ռուսական օրենքի» դեմ ցույցի մասնակիցները ցույցը շարունակում են Վրաստանի կառավարության շենքի դիմաց։ «Ալիք Մեդիա»-ի նկարահանող խմբի փոխանցմամբ` տեղում հատուկջոկատայիններ, ոտիկանական խումբ և ջրջան մեքենա է մոբիլիզացվել։
Տեղեկության համաձայն, կան բերման ենթարկվածներ, այդ թվում` ընդդիմադիր պտգամավոր Ալեկո Էլիսաշվիլին։ Ի դեպ, Էլիսաշվիլին էր, որ խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հարվածել և հայհոյել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցության քարտուղար և աղմկահարույց օրինագծի համահեղինակ Մամուկա Մդինարաձեին։
Ցուցարարները պահանջում են ազատ արձակել բողոքի ցույցի ժամանակ բերման ենթարկվածներին։ Ցուցարարաները կառավարության անդամներին անվանում են ռուսներ, պահաջում են թույլ տալ մտնել կառավարության շենք` նշելով, որ դա իրենց սահմանադրական իրավունքն է։
Ցուցարարաները վանկարկում են` «Ռուսաստանի ստրուկներ», «ուժը ժողովրդին է պատկանում» և այլն։
Հատուկ ջոկատայինները, հավանաբար, այսօրվա ցույցը կսկսեն ցրել հենց կառավարության շենքի մոտից։