ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հրամանագիր է ստորագրել, որով չեղյալ է հայտարարվում Ռուսաստանի քաղաքացիների՝ Վրաստանի սահմանը ավտոմեքենայով հատելու արգելքը:
Փոփոխություններ են կատարվել 2020 թվականի մարտի 27-ի որոշման մեջ, որը ժամանակավորապես սահմանափակել էր Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի հատումը ավտոմոբիլային, երկաթուղային, հետիոտնային, գետային և խառը անցակետերով, բայց նաև նախատեսված էր բացառությունների ցուցակ։
Նոր փաստաթղթի համաձայն՝ սահմանափակումներն այլևս չեն տարածվում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների վրա, ովքեր մեկնում են Վրաստան»։
Հիշեցնենք, որ Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ մարտին Վրաստան է մուտք գործել և մնացել Ռուսաստանի 17 հազար 201 քաղաքացի։
Այսպիսով, մայիսի 16-ից Վրաստանի ցամաքային տարածքով՝ Լարսով՝ Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ՀՀ և ՌԴ քաղաքացիների համար տեղաշարժի նոր կարգ է գործում:
Մանրամասներն այստեղ՝