
Ռուսաստանի կառավարությունը ծրագրում է զարգացնել Վրաստանի սահմանի մոտ գտնվող երկու հանգստավայր, այս կերպ բավարարելով Ռուսաստանի քաղաքացիների պահանջները: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը:
«Մարդիկ գնում են Վրաստան, մեկ միլիոն մարդ է հատում Վրաստանի հետ սահմանը: Սա շատ մեծ գումար է: Նրանք պարզապես սահման չեն հատում: Այցելում են լեռնադահուկային հանգստավայրեր, ուտում են, ապրում են և այլն: Այժմ մենք կզարգացնենք երկու հանգստավայր Վրաստանի սահմանի մոտ: Մենք լավ պայմաններ ունենք զբոսաշրջության ոլորտի զարգացման համար», — հայտարարել է փոխվարչապետը:
Նա նաև կոչ է արել Ռուսաստանի մարզերի ղեկավարներին մշակել իրենց մարզերում զբոսաշրջության պլաններ: