
Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլիի խոսքով՝ Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանելու պահանջը ծառայում է Վրաստանի ապակայունացմանն ու երկիրը պատերազմի մեջ ներքաշելուն։
«Ռուսաստանի և Բելառուսի հետ վիզային ռեժիմի հետ կապված հարցերը, պարզ է, թե ինչ շահ են հետապնդում: Վիզային ռեժիմը Սաակաշվիլին է հանել. եթե այդպես չլիներ, մենք համապատասխան որոշում կկայացնեինք այդ իրավիճակում։
Մենք գործում ենք բնակչության շահերից ելնելով, այլ ոչ թե ընդդիմադիր կուսակցությունների կողմից իրականացվող քաղաքական քայլերի համար։ Նրանք ցանկանում են ապակայունացնել երկիրը և ներքաշվել պատերազմի մեջ, բոլոր առաջարկները ծառայում են այդ նպատակին», — ասել է Օխանաշվիլին։
Հիշեցնենք, որ «Լելո» կուսակցությունը պահանջել էր խստացնել վիզային ռեժիմը Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար։