Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունն ավելի վաղ հայտարարել էր Մոսկվա-Քութայիսի-Մոսկվա երթուղով չվերթերի իրականացման մասին։ Այսօր հայտնի դարձավ, որ Red Wings-ը երեք նոր չվերթ է ավելացնում դեպի Բաթումի։
Սոչի-Բաթումի-Սոչի չվերթերի տոմսերի վաճառքը բաց է 2024 թվականի հունիսի 22-ից հոկտեմբերի 26-ը։ Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին։
Կազան-Բաթումի-Կազան չվերթը կիրականացվի կիրակի օրերին՝ 2024 թվականի հուլիսի 7-ից հոկտեմբերի 13-ը։ Red Wings-ը 2024 թվականի հուլիսի 4-ից օգոստոսի 29-ը հինգշաբթի օրերին թռիչքներ է իրականացնելու Ուֆա-Բաթումի-Ուֆա ուղղությամբ:
Վրաստանի էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ ամառային ակտիվ սեզոնի ընթացքում նախատեսվում է 13 հազար 600 չվերթ Վրաստանից, որից 2480-ը՝ Եվրոպա (ընդհանուր թռիչքների 18 %-ը), 1761-ը՝ Ռուսաստան (13 %)։