
Վրաստանի ցորեն և ալյուր արտադրողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Լևան Սիլագավանի խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող պատերազմը հանգեցրել է շուկայում ցորենի գնի բարձրացման։
Նրա խոսքով՝ Վրաստանը Ռուսաստանի հետ կնքված պայմանագրերի հիման վրա դեռևս ներմուծում է ռուսական ցորենը, սակայն հարկավոր է գտնել նոր շուկաներ։
Սիլագավայի պնդմամբ՝ երկիրն ունի մեկուկես ամսվա ցորենի և ալյուրի պաշար։
«Պաշարի սպառման, և գների կտրուկ բարձրացման դեպքում պետությունը կմիջամտի որոշակի սուբսիդավորման մեխանիզմներով», — ասել է Լևան Սիլագավան:
Նշենք, որ մինչ պատերազմը Վրաստան ցորենի հիմնական մատակարարը Ռուսաստանի Դաշնությունն էր։