Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի հունվար-հունիս ամիսներին տասը խոշորագույն առևտրային գործընկեր երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մեջ կազմել է 68,7 տոկոս։
Երկրի խոշորագույն առևտրային գործընկերներն են.
- Թուրքիան՝ 1294,0 մլն դոլար,
- Ռուսաստանը՝ 962,2 մլն դոլար,
- Չինաստանը՝ 922,5 մլն դոլար։
2022 թվականի առաջին 6 ամսում Վրաստանից Ռուսաստան են արտահանվել հետևյալ ապրանքախմբերը.
- ֆեռոհամաձուլվածքներ՝ 41,288 տոննա՝ 86,021 մլն դոլար արժողությամբ,
- բնական խաղողի գինիներ՝ 21,497 տոննա՝ 57,873 միլիոն դոլար արժողությամբ,
- մարդատար ավտոմեքենաներ՝ 1 254 միավոր՝ 13,962 մլն դոլար արժողությամբ,
- ալկոհոլային խմիչքներ՝ 3,421 տոննա՝ 13,632 մլն դոլար արժողությամբ:
Հունվար-հունիս ամիսներին դեպի Ռուսաստան արտահանումը նվազել է 2,8 տոկոսով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընդհանուր արտահանման մեջ Ռուսաստանի մասնաբաժինը նույնպես նվազել է՝ 14-ից հասնելով 10 տոկոսի:
2022 թվականի առաջին 6 ամսում Ռուսաստանից Վրաստան են ներմուծվել հետևյալ ապրանքախմբերը.
- նավթ և նավթամթերք՝ 198,242 տոննա՝ 184,130 մլն դոլար արժողությամբ,
- նավթային գազեր և այլ գազային ածխաջրածիններ՝ 156,168 տոննա՝ 40,229 մլն դոլար արժողությամբ,
- ցորենի ալյուր՝ 77,195 տոննա՝ 28,838 մլն դոլար արժողությամբ,
- մարգարին՝ 14,884 տոննա՝ 25,702 մլն դոլար արժողությամբ:
Հունվար-հունիս ամիսներին Ռուսաստանից ներմուծումն աճել է 51,4 տոկոսով: