
Ռուսաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրոսային հիվանդության ևս 11 656 դեպք է գրանցվել: Ընդհանուր հաշվով Ռուսաստանում վարակվածների թիվը հասնում է 221 344-ի:
Վերջին մեկ օրվա ընթացքում ՌԴ-ում վարակից մահացել է 90 պացիենտ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 2009:
Այս պահի դրությամբ Ռուսաստանը վարակակիրների թվով անցնելով Մեծ Բրիտանիային, ԱՄՆ-ից և Իսպանիայից հետո աշխարհում զբաղեցնում է 3-րդ տեղը: