
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբային շնորհավորական ուղերձ է հղել «հաղթանակի և անկախության օրվա առիթով», այս մասին հիմնվելով Կրեմլի կայքին՝ գրում է «Ռիա նովոստին»:
«Վլադիմիր Պուտինը հաստատել է, որ Ռուսաստանը շարունակելու է ապահովել Աբխազիայի անվտանգությունը, ինչպես նաև օգնելու է սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու հարցում»,- ասված է հայտարարությունում: