
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությամբ՝ Մոսկվան Պարսից ծոցի երկրներին կոչ է անում տարածաշրջանի համար համատեղ անվտանգության մեխանիզմ ստեղծել:
«Մենք Պարսից ծոցի երկրներին առաջարկել ենք մտածել հավաքական անվտանգության մեխանիզմների մասին: Սկսել վստահության ամրապնդման մեխանիզմներով և անցկացնել համատեղ զորավարժություններ», — ասել է Լավրովը՝ Նյու Դելիում կայացած համաժողովում:
Ըստ Լավրովի՝ Ռուսաստանն անհանգստացած է տարածաշրջանում ստեղծված իրավիճակի համար: