
Ռուսաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ Ռուսաստանի պատվիրակությունը կմասնակցի Թբիլիսիում կայանալիք Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նիստին:
Կարասինը, որը Վրաստանի հետ բանակցություններում ներկայացնում է Ռուսաստանը, հայտարարում է, որ դեռևս պարզ չէ, թե ովքեր են լինելու պատվիրակության կազմում:
Հիշեցնենք, որ Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նիստը տեղի է ունենալու Թբիլիսիում` այս տարվա մայիսին: