Ռուսաստանը հապճեպ քայլեր է անում անեքսիայի ուղղությամբ. նախագահ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է Վրաստանից չվերահսկվող Աբխազիայում ընթացող զարգացումներին։ Նախագահը դատապարտել է Ռուսաստանի գործողությունները, որը «հապճեպ քայլեր է անում անեքսիայի ուղղությամբ»։ Նախագահը համերաշխություն է հայտնել Սոխումիում փաստացիորեն Ռուսաստանի դեմ տեղի ունեցած բողոքի ակցիային։

«Այն, ինչ տեղի է ունենում օկուպացված Աբխազիայում, նաև փորձ է կիրարկել ռուսական օրենքը, ինչի դեմ կանգնեց քաղհարակությունը։ Ես ուզում եմ իմ համերաշխությունը հայտնել նրանց», — ասել է Զուրաբիշվիլին։

Վրաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից Աբխազիայում տեղի ունեցող իրադարձություններին արձագանքել է միայն Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Անեքսիայի փորձ չէի անվանի»,- նոյեմբերի 15-ին լրագրողներին ասել է Պապուաշվիլին։

«Աբխազիայի ժողովրդական շարժում» հասարակական կազմակերպության նախագահ, օկուպացված Աբխազիայի դե ֆակտո հանրապետության էկոնոմիկայի նախկին նախարար Ադգուր Արձինբան պատասխանել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը։

Արձինբան ասել է` «Աբխազիայի ժողովուրդը համախմբված է ամենագլխավորի՝ Սահմանադրության հիմնական դրույթների շուրջ, ըստ որոնց՝ «Աբխազիայի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է, որ պատմականորեն ձևավորվել է ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքով»:

«Այնպես որ, անհասկանալի է, թե ում հետ է համերաշխ տիկին Զուրաբիշվիլին, ում հետ մենք ակնհայտորեն տարբեր տեսակետներ ունենք ոչ միայն հայրենիքի ներկայի ու ապագայի, այլ նաև երկրի կյանքի, քաղաքականության և, հավանաբար, բարոյականության վերաբերյալ», — ասել է Արձինբան և ընդգծել՝ «աբխազական ընդդիմության գործողություններն իրենց բնույթով հակառուսական չեն»:

Նոյեմբերի 15-ին օկուպացված Աբխազիայում իրադարձությունները սրընթաց զարգացան, հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց։ Կեսօրին քաղաքացիները ներխուժել են «խորհրդարանի և կառավարության վարչակազմի» շենքեր։ Եղել են բախումներ, ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառվել, սակայն դրանից հետո «ուժայինները» դիմադրություն չեն ցույց տվել։

Հանրահավաքը տեղի է ունեցել «խորհրդարանի շենքի» մոտ նոյեմբերի 15-ի առավոտյան, երբ պետք է վավերացվեր Սոխումիի և Մոսկվայի միջև ներդրումային «համաձայնագիրը»։ Հարցի քննարկումը ձախողվել էր՝ «պատգամավորների» թվի սակավության պատճառով: 

Ըստ տեղեկությունների՝ Սոխումում ընթացող հանրահավաքի մասնակիցները մեքենայով կոտրել են երկաթե դարպասը, մուտք գործել «խորհրդարանի և կառավարության վարչակազմի» տարածք։ Օրվա երկրորդ կեսից հանրահավաքի մասնակիցների հիմնական պահանջը դե ֆակտո նախագահի անվերապահ հրաժարականն էր։

Թբիլիսիի լուռ համաձայնությամբ Մոսկվան անեքսիայի է ենթարկում Աբխազիան. փորձագետներ