Ռուսաստանը «երկքաղաքացիության» հարցերի կարգավորման մասին համաձայնագիր կստորագրի Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի հետ. համապատասխան հրամանագիրը հրապարակել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Փաստաթղթի տեքստի համաձայն՝ Ռուսաստանի քաղաքացիները կկարողանան ստանալ աբխազական «քաղաքացիություն»՝ առանց Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու և հակառակը։
Այս ամենից բացի, մինչև 2008 թվականի օգոստոսի 26-ը Աբխազիայի «քաղաքացիություն» ունեցած և մինչ օրս ունեցող անձինք կկարողանան պարզեցված ձևով ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն։
Փաստաթղթի մի շարք դրույթներ վերաբերում են երկքաղաքացիություն ունեցող անձանց. նրանք կկարողանան սոցիալական ապահովություն, կրթություն, բժշկական ծառայություններ ստանալ մշտական բնակության վայրում։ Նույն սկզբունքով է աշխատելու նաև զինվորական ծառայության զորակոչը։
Համաձայնագրի մյուս դրույթները վերաբերում են երեխաների, զինվորականների և իրավապահ մարմինների ծառայողների քաղաքացիության հարցերին։ Համաձայնագիրն ունի հինգ տարի ժամկետ և ենթակա է ավտոմատ երկարաձգման, եթե կողմերից որևէ մեկը նախապես գրավոր չծանուցի այն դադարեցնելու ցանկության մասին: Այնուամենայնիվ, համաձայնագրից դուրս գալը չի հանգեցնի քաղաքացիությունից ինքնաբերաբար դուրս գալուն:
Պուտինն աջակցել է փաստաթղթին այն պայմանով, որ նախապես համաձայնեցված առաջնահերթությունները, որոնք շարադրված են փաստաթղթում, անհրաժեշտության դեպքում թեթևակի փոփոխվեն։
Ի դեպ, մինչ այդ Ռուսաստանը նման պայմանագիր էր կնքել Վրաստանից չվերահսկվող Ցխինվալիի հետ։
Վրաստանի իշխանությունները շեղվել են իրենց որդեգրած ուղուց. փորձագետներ