Ռուսաստանի Դաշնությունը որոշում է կայացրել պանդեմիայով պայմանավորված` դադարեցնել Թուրքիայի հետ չվերթները:
Հաղորդում են ռուսական աղբյուրները: Սահմանափակումը 1,5 ամսով է:
Նշվում է, որ չվերթների դադարեցումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ Թուրքիայի զբոսաշրջային շուկայի վրա, որը շատ դեպքերում ՌԴ-ից է կախված:
Ավելի վաղ` ռուսական «РИА Новости»-ն հաղորդել էր, որ այս պահին Թուրքիայում 25-30 հազար ռուս է հանգստանում: Նրանց տարհանում չեն ծրագրում, խոսվում է ՌԴ քաղաքացիների` պլանավորված վերադարձի մասին:
Թուրքիայում աճում են COVID-19-ով վարակի թվերը: Ըստ Ռուսաստանի սպառողների վերահսկողության ծառայության ղեկավար Աննա Պոպովայի` հենց Թուրքիայից է ՌԴ տարածք փոխանցվել SARS-CoV-2-ի` ամենաշատ թվով շտամերը: