
«Չնայած մարտահրավերներին, մենք ենք որոշում մեր ապագան, Ռուսաստանի դաշնությունը չի որոշում Վրաստանի ապագան», — այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի և դաշինքի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների պատվիրակության հետ հանդիպմանը հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն:
Վրաստանի խորհրդարանի խոսնակը խոսել է երկրի առջև ծառացած մարտահրավերների մասին, որոնք կապված են օկուպացիայի և օկուպացված տարածքներում առկա իրավիճակի հետ:
Որպես խորհրդարանի խոսնակ Թալակվաձեն նշել է, որ Վրաստանը անպայման խաղաղ ճանապարհով կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը: