
Ռուսաստանից հեռանալ ցանկացողներին թույլ են տվել վրաց-ռուսական Վերին Լարսի անցակետը ոտքով հատել, անցնել անձնագրային հսկողություն և մուտք գործել Վրաստան, հայտնում է «Էխո Կավկազա»-ն՝ հենվելով ռուսական աղբյուրներին։
Ըստ տեղեկության, մինչ այդ սահմանը հնարավոր էր հատել միայն ավտոմեքենայով կամ հեծանիվով։
Տեղեկությունը հաստատել են նաև Հյուսիսային Օսիայի Ռուսաստանի «ԷֆԷսԲե»-ի սահմանապահ ծառայության մամուլի գրասենյակից և նշել, որ նման որոշում է կայացվել թողունակության համար։