Վերջին մեկուկես տարում Վրաստանում որպես անհատ ձեռնարկատեր գրանցվել է Ռուսաստանի 20 հազար 691 քաղաքացի։ Այս մասին նշվում է Վրաստանի արդարադատության նախարարության կողմից խորհրդարանի պատգամավոր Ռոման Գոցիրիձեին տրմադրված տեղեկությունում:
Ըստ տեղեկության՝ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում որպես անհատ ձեռնարկատեր է գրանցվել Ռուսաստանի Դաշնության 14 հազար 506 քաղաքացի։
2023 թվականի հունվարի 1-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում որպես անհատ ձեռնարկատեր է գրանցվել Ռուսաստանի Դաշնության 6 185 քաղաքացի։