Հոմոֆոբ և ռուսամետ խմբավորումների հիմնած «Ալտ-Ինֆո» հեռուստաալիքը ֆինանսական խնդիրներ ունի, հայտնել է «Ալտ-Ինֆո»-ի հիմնադիրներից Կոնստանտինե Մորգոշիան:
Մորգոշիան նշել է, որ հեռուստաալիքը կանգնած է հեռարձակման դադարեցման սպառնալիքի առջև։
«Մենք ֆինանսների հետ կապված շատ մեծ խնդիր ունենք, քանի որ մեր ֆինանսիստների մեծամասնությանը, որոնց բիզնես գործունեությունն առնչվում է բանկերին և կազմակերպությունների, հանձնարարվել է մեզ հետ չշփվել:
Օտարերկրյա սեփականատերերը խնդրել են բանկերի ղեկավարությանը զբաղվել դրանով, ինչը, ըստ նրանց, դեսպանների հանձնարարականն է, և հատկապես ակտիվ է ԱՄՆ դեսպանը»,- ասել է Մորգոշիան:
Ըստ նրա՝ ֆինանսական խնդիրներ ունի ոչ միայն հեռուստաընկերությունը, այլեւ նույն խմբի հիմնած «Պահպանողական շարժում» կուսակցությունը։
«Ալտ-Ինֆո» հեռուստաալիքի հիմնադիրները 2021 թվականի հուլիսի 5-ին նախատեսված «Արժանապատվության երթ»-ին դեմ դուրս եկած կազմակերպիչներն են: