Վրաստանի հանրային ռեգիստրը չեղյալ է հայտարարել ռուսամետ և բռնի գործողություններով հայտնի «Պահպանողական շարժում» կուսակցության գրանցումը, որը հասարակության մեջ հայտնի է «Ալտ-Ինֆո» անվամբ։ Որոշումն ընդունվել է այսօր՝ ապրիլի 8-ին։
Հակակոռուպցիոն բյուրոն խնդրել է ուսումնասիրել կուսակցության գրանցման օրինականությունը, և հանրային ռեգիստրը որոշում է կայացրել այդ բողոքի հիման վրա։
Հարցի քննության ընթացքում ռեգիստրը բացահայտել է մի քանի հանգամանք.
- Համագումարի արձանագրության համաձայն՝ Քաղաքացիների քաղաքական միավորման գլխավոր քարտուղար (ղեկավար) ընտրվել է Գիորգի Քարդավան, որը չի ստորագրել ներկայացված հայտարարությունը,
- Գրանցման ներկայացված կանոնադրությունը ստորագրել է միայն համագումարի նախագահը,
- Քաղաքացիների քաղաքական միավորման անդամների գրանցման ներկայացված ցուցակում տեղեկություններ չեն եղել անդամների նույնականացման քարտի համարների մասին,
- Գրանցման ներկայացված կանոնադրության մեջ և կից փաստաթղթերում անհամապատասխանորեն նշված է եղել քաղաքացիների քաղաքական միավորման անվանումը,
- Գրանցման ներկայացված զինանշանի էսքիզը չի համապատասխանել քաղաքացիների քաղաքական միավորման կանոնադրությամբ սահմանված նկարագրին,
- Համաձայն գրանցման ներկայացված կանոնադրության՝ կուսակցության անդամների համագումարը չի սահմանվել որպես ղեկավար մարմին,
- Գրանցման ներկայացված կանոնադրությունը չի նախատեսել կուսակցության գույքի օգտագործումը։