Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի Բերդյանսկ քաղաքում ռուսական զինված ուժերը սպանել են երկու դեռահաս տղայի՝ Տիգրան Հովհաննիսյանին և Նիկիտա Խանգանովին։ Այս տեղեկությունը տարածել է Rustavi2.ge-ն։
Ռուսական զինված ուժերն պատանիներին մինչ այդ մեղադրել են երկաթուղու դիվերսիա իրականացնելու փորձի և Ուկրաինայի զինված ուժերին 2022 թվականի սեպտեմբերին օգնելու համար։
Նրանք պարբերաբար հարցաքննության են կանչել 16-ամյա տղաներին, իսկ Տիգրան Հովհաննիսյանն ինչ-որ ժամանակահատված կալանավորվել է։ Տղային ազատ արձակելուց հետո պարզվել է, որ ռուսները խոշտանգել են նրան հարցաքննության ժամանակ։
Բերդյանսկի իշխանություններն անչափահասների սպանությունը հաստատել են հունիսի 25-ին։
2006 թվականին ծնված Տիգրանն ու Նիկիտան դասընկերներ էին։