
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ռուսական ուժերը օկուպացված Վերին Արցեվի գյուղի հարակից տարածքում ձերբակալել են Վրաստանի քաղաքացու: ՊԱԾ-ն անմիջապես դիմել է Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը։
«Միջադեպի մասին տեղեկատվությունն անմիջապես տրամադրվել է միջազգային գործընկերներին և Ժնևի միջազգային քննարկումների համանախագահներին։ Ընդգծում ենք, որ տարածված տեղեկությունն այն մասին, որ ապօրինի բերման ենթարկված անձը ծառայում է Վրաստանի ԶՈւ-ում, չի համապատասխանում իրականությանը» — հայտնում է ծառայությունը:
ՊԱԾ-ի փոխանցմամբ՝ քաղաքացու ձերբակալումը սահմանափակում է ազատ տեղաշարժի հիմնարար իրավունքը, վատթարացնում է անվտանգության միջավայրը տեղում և վտանգում իրավիճակը ողջ տարածաշրջանում։