Վրաստանի Գորիի Աձվի գյուղի մոտ ռուսական ուժերի կողմից ապօրինի ձերբակալվել է Վրաստանի քաղաքացի Գիորգի Քուջոշվիլին։ Լուրը հաստատել է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ)։
Քուջոշվիլին ապրում է հարևան գյուղում՝ Ախալուբանիում։ Վերջինիս մեղադրում են այսպես կոչված սահմանն ապօրինի հատելու մեջ։ Ներկայումս Ցխինվալիի բանտերում է գտնվում Վրաստանի 8 քաղաքացի։
Հիշեցնենք՝ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը ապրիլի 1-ին հայտնել էր, որ ռուսական ուժերը Վերին Արցեվի գյուղի հարակից տարածքում ձերբակալել են Վրաստանի քաղաքացու: