
Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը թույլ չի տվել ռուսական UVT AERO ավիաընկերությանը չարտերային թռիչք իրականացնել, քանի որ, ըստ գործակալության պարզաբանման՝ նշված ավիաընկերությունը գտնվում է Եվրամիության սև ցուցակում։
Գործակալության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «Աքտոբե» ֆուտբոլային ակումբի անդամներին Վրաստան է բերելու ղազախական SCAT Airlines ավիաընկերությունը:
««Աքտոբե» ֆուտբոլային ակումբի Վրաստան ժամանելու վերաբերյալ պարզաբանում ենք, որ ըստ նախնական հայտի՝ չարտերային թռիչքը պետք է իրականացներ ռուսական ավիաընկերությունը (UVT AERO), որը պատժամիջոցների տակ է և գտնվում է Եվրամիության սև ցուցակում»,- նշված է հաղորդագրության մեջ: