
Գորիի շրջանի Մեջվրիսխեվի գյուղի հատվածում ռուսական չորս ուղղաթիռներ հատել են Վրաստանի օդային սահմանը։ Դեպքի վերաբերյալ վրացական կողմն արդեն տեղեկացրել է Եվրամիության դիտորդական առաքելությանը:
«Նման փաստերը վնասում են տեղի անվտանգության միջավայրին»,- interpressnews-ի հետ զրույցում տեղեկացրել են Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունից:
Մամուլում տարածված տեղեկատվության համաձայն, ռուսական ուղղաթիռները Ախալգորիից հավանաբար ուղևորվում էին Ցխինվալի։ Գորիում թեժ գիծն այս ժամերին ակտիվորեն աշխատում է։