Վրաստանի բիզնես դիստրիբյուտորների ասոցիացիայի ղեկավար Իվա Ճկղոնիան ասել է, որ Ռուսաստանից Վրաստան են ներմուծվում ամենաարագ, որակյալ և էժան ապրանքները:
Ճկղոնիայի խոսքով, վերջին մի քանի օրվա ընթացքում նավթի գինը նվազել է 5-10 տոկոսով, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը օգոստոսի 1-ից բարձրացրել է մաքսատուրքը։ Սակայն ապրանքի գնի նվազումն ինքնին հանգեցրել է գնի նվազմանը, նույն վիճակն է շաքարավազի դեպքում:
Ըստ Ճկղոնիայի՝ ապրանքի գների վրա բացասական ազդեցություն է թողնում նաև լոգիստիկ խնդիրը:
«Խնդիրը Փոթիի և Բաթումի նավահանգիստների հետ է կապված, ապրանքը, որը ժամանակին հասնում էր 3-5 օրվա ընթացքում, այժմ 2-3 շաբաթ է տևում»,- ասել է Ճկղոնիան:
Նա նաև նշել է՝ ցավոք, Վրաստանի հիմնական առևտրային գործընկերը Ռուսաստանն է։
«Ցավոք, հացահատիկի, ալյուրի, ձեթի առումով այլընտրանք չկա։ Եթե մենք հրաժարվենք ռուսական շուկայից և ապրանք ներկրենք Եվրոպայից, գները կբարձրանան 2-3 անգամ։ 30 տոկոսով թանկ է նաև թուրքական ապրանքը։ Ուստի, ելնելով ազատ շուկայի սկզբունքից, հասկանալի է, թե ինչու ենք ներմուծում Ռուսաստանից»: