
Առատ ձյան և ձնահոսքի վտանգի պատճառով բոլոր մեքենաների տեղաշարժն արգելվել է վրաց-ռուսական սահման տանող` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանարհին:
Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը հայտարարություն է տարածել:
Ըստ գերատեսչության տեղեկատվության` արգելք է գործում ավոտմայրուղու` միանգամից 2 հատվածում` Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի: Մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է:
Հիշեցնենք` խոսքը Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհի մասին է: