Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարար Ախսար Ջիոևի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանն ակտիվորեն կօգնի Հարավային Օսիային՝ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի իրականացման հարցում։
Լավրովը նշել է, որ երկուստեք քաղաքական երկխոսությունը շարունակում է ինտենսիվ զարգանալ։
«Մենք կանոնավոր կապեր ենք հաստատել արտաքին գործերի նախարարությունների, նախագահի աշխատակազմերի, նաև` խորհրդարանական մակարդակով, և ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում հանրապետության խորհրդարանի նախագահ Ալան Ալբորովի հրավերով Մոսկվա կատարելիք այցի համար»,- ասել է Լավրովը։
Լավրովի խոսքով, ներդրումային նախագծերը հաջողությամբ են իրականացվում։
«Մենք բարձր ենք գնահատում ձեր հավասարակշռված և օբյեկտիվ դիրքորոշումն այն մասին, թե ինչ է կատարվում հատուկ ռազմական գործողության շրջանակներում՝ երկու հանրապետությունների և երկու շրջանների անկախության հռչակման հարցում։ Մենք համագործակցում ենք անվտանգության ոլորտում։ Ռուսական ռազմաբազաները հուսալիորեն ապահովում են Հարավային Օսիայի Հանրապետության անվտանգությունը. Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչության աշխատակիցներն աշխատում են սահմանների վրա»,- ասել է Լավրովը։