Վրաստանի նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել այն մասին, որ ռուսական պետական լրատվամիջոցը հերթական կեղծ տեղեկությունն է տարածել: «gosnovosti» լրատվամիջոցը, որը հայտնի է քարոզչական բնույթով, «Վրաստանը շահում է Ռուսաստանի դեմ սադրանքներից» վերնագրով հոդված է տարածել:
Նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ մասնավորապես գրված է.
«Հոդվածում բերված են հատվածներ գոյություն չունեցող նամակից, որն իբրև եվրոպական կյանքի կարգի աջակցող հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Շինասն ուղղել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին:
Կեղծված նամակում Շինասն իբրև շնորհակալություն է հայտնում Վրաստանի նախագահին` Վրաստանի տարածքում մերձավոր Արևելքից փախտաականների բանակ կազմելու նախաձեռնության համար:
Անհանգստացնող է այն փաստը, որ Ռուսաստանը հերթական անգամ փորձում է Վրաստանի ու ռազմավարական գործընկերների միջև միջազգային մակարդակով դիսկրեդիտացում ստեղծել:
Կեղծ տեղեկություն տարածելով՝ Ռուաաստանը փորձում է նաև Վրաստանի քաղաքացիների շարքում իշխանության հանդեպ անվստահություն սերմանել:
Կոչ եմ անում մեր միջազգային գործընկերներին ամենայն խստությամբ դատապարտեն ռուսական կողմի նշված սադրանքները, որոնք ուղղված են Վրաստանի ու ԵՄ հարաբերություններին վնասելուն»,- նշված է հայտարարության մեջ: