«Ռուսական օրենքը» կխոչընդոտի սոցիալական ծառայությունների մատուցմանը. ՄԱԿ

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) մտահոգություն է հայտնում Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման առիթով։

Օրենքի ընդունումը սպառնում է խոսքի ազատությանը, խոչընդոտում է քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների գործունեությունը, որպես վրացական ժողովրդավարության հիմնական հենասյուներ։

ՄԱԿ-ը գտնում է, որ ի թիվս այլ սպառնալիքների, այս օրենքը կարող է խոչընդոտել քաղաքացիական հասարակության կողմից կենսական նշանակություն ունեցող սոցիալական ծառայությունների մատուցմանը։

«Մենք անհրաժեշտ ենք համարում հետաքննել բռնության և ահաբեկման բոլոր դեպքերը, որոնք տեղի են ունեցել ցույցերի ընթացքում և դրանից հետո: ՄԱԿ-ը կշարունակի համագործակցել իր գործընկերների հետ՝ ի պաշտպանություն հավասար և արդար Վրաստանի», — ասվում է հայտարարության մեջ:

Խորհրդարանն ընդունեց «գործակալների մասին» աղմկահարույց օրենքը