Ռուսաստանի Սոչի քաղաքից հուլիսի 29-ին նավարկած ASTORIA GRANDE զբոսանավը, որի մեջ ռուսական երաժշտական ալիքի կազմակերպած նավարկության մասնակիցներն են, այսօր՝ հուլիսի 31-ի ժամը 05:30-ին Թուրքիայի Տրապիզոն քաղաքից մտել է Վրաստանի Բաթումի քաղաքի նավահանգիստ։
Երեկ երեկոյան նավի ժամանման լուրը լսելուն պես՝ ակտիվիստները վերսկսել են բողոքի ակցիան, որն ավելի է բազմամարդ դարձել, երբ ոստիկանությունը երեկոյան բարիկադներ է կանգնեցրել Բաթումիի նավահանգստում։
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) փոխանցմամբ՝ ոստիկանությունը բողոքի ակցիայի 9 մասնակցի է ձերբակալել: Ակցիան շարունակվում է:
Ըստ ՆԳՆ-ի՝ ակցիայի մասնակիցները չեն կատարել իրենց օրինական պահանջները, ինչի հետևանքով էլ ձերբակալվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ եւ 173-րդ հոդվածների հիման վրա։
Ի դեպ, Պալաուի դրոշով ASTORIA GRANDE նավը, որը սպասարկում է թուրքական Miray Cruises International զբոսանավային ընկերությունը, հուլիսի 27-ին էլ էր մտել Բաթումիի նավահանգիստ: Նավի ժամանումն ուղեկցվել էր բողոքի ակցիայով Բաթումիում և Թբիլիսիում: Ավելին՝ ստորև.