
Վրաստանի Ատոց գյուղի (Քարելի մունիցիպալիտետ) մոտակայքում այսօր վաղ առավոտից ռուսական ուժերը սահմանագծման աշխատանքներ են իրականացնում։ Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայությունը տեղեկացնում է, որ տարածքի մոտ 1 կմ հատվածում փորում են հողը, որպեսզի փշալարեր անցկացնեն:
Ատոց գյուղի բնակիչ Գուլո Կարապետովը ռադիոկայանի հետ զրույցում մտահոգություն է հայտնել է, որ իր հողի մի մասը կհայտնվի փշալարերից այն կողմ: Ատոցը սահմանակցում է Ցխինվալիի շրջանի Բալթա գյուղին:
Նշվում է, որ վրացի ոստիկանները հիշյալ վայրից 50-70 մետր հեռավորության վրա են գտնվում: