
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պատասխանել է Պուտինին:
«Զբոսաշրջիկները պետք է շարունակեն այցելել Վրաստան, որովհետև նրանք սիրում են Վրաստանը: Քաղաքական գործիչներն ու առաջնորդներն էլ, պետք է լուծեն խնդիրները»,- այսպես է պատասխանել Զուրաբիշվիլին «Եվրոնյուսի» լրագրողի հարցին, թե որն է դեպի Վրաստան ավիաչվերթներն արգելելու Պուտինին ուղղված պատասխանը:
Զուրաբիշվիլիի խոսքով, խնդիրների լուծումը չպետք է ազդի զբոսաշրջիկների, Վրաստանում ներքին իրադրության վրա։
Զուրաբիշվիլին նշել է նաև, որ տարածաշրջանում լարվածությունը ոչ ոքի ձեռնտու չէ։
«Ո՛չ Վրաստանին, ո՛չ էլ Եվրամիությանը ձեռնտու չէ լարվածությունը տարածաշրջանում»,- ասել է նա: