Ռուս զբոսաշրջիկները 2022-ին Վրաստանում ծախսել են 896,5 մլն դոլար

Վրաստանի Ազգային բանկի (ԱԲ) տվյալներով, 2022 թվականի դեկտեմբերին, 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, միջազգային ճանապարհորդություններից Վրաստանի եկամուտն աճել է 188,1 տոկոսով։

Ըստ ԱԲ-ի՝ 2022 թվականի դեկտեմբերին միջազգային ճանապարհորդներից եկամուտը կազմել է 363,3 մլն դոլար, մինչդեռ 2021 թվականի նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել է 126,1 մլն դոլար։ 2020 թվականի դեկտեմբերի համաճարակի ժամանակ միջազգային ճանապարհորդությունից ստացված եկամուտը կազմել է 14,5 մլն դոլար։

Ի դեպ, 2022 թվականի դեկտեմբերին Վրաստանն ավելի շատ եկամուտ է ստացել միջազգային ճանապարհորդություններից, քան 2019 թվականի նույն ժամանակահատվածում՝ համաճարակից առաջ։ Մասնավորապես, 2019 թվականի դեկտեմբերին՝ մինչ համաճարակը, երկիրը միջազգային ճանապարհորդներից ստացել է 217,2 մլն դոլարի եկամուտ։

Հարկ է նշել նաև, որ ճանապարհորդություններից ստացված եկամուտների առումով Վրաստանում առաջատարը Ռուսաստանն է: Ընդհանուր առմամբ, ռուս զբոսաշրջիկները 2022-ին Վրաստանում ծախսել են 896,5 մլն դոլար։