Ռուս-ուկրաինական պատերազմում Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալլի շրջանից ևս մեկ զինվոր է զոհվել։ Այս մասին Telegram ալիքի Ցխինվալիի օգտատերերից մեկը հայտնել է մայիսի 4-ին։
Ըստ տեղեկության՝ զոհվողը 36-ամյա Ալիմ Լոխովն է։
Նշենք, որ ավելի վաղ զոհվել էր Ցխինվալիից ուկրաինական պատերազմի մեկնած 4-րդ օկուպացիոն-ռազմական բազայի հրամանատար Ինալ Կորտիևը։ Ավելի վաղ սպանվել էին սերժանտ Անդրեյ Բակաևը, կամավորներ Ռուսլան Բեսաևը, Ռուսլան Կազիևը և դե ֆակտո հանրապետության ժողովրդական արտիստ Ռոբերտ Կուլումբեգովը։
Հատկանշական է, որ Ուկրաինայի դեմ կռվելու մեկնած զինվորների նկատմամբ օսական համայնքի վերաբերմունքը միանշանակ չէ՝ ոմանք նրանց հերոս են համարում, ոմանք էլ համոզված են, որ երիտասարդ տղաներին պատերազմ ուղարկելը հավասարազոր է փոքր ժողովրդի ոչնչացմանը։
Ընդգծենք, որ Ցխինվալիի շրջանի բնակիչները, ովքեր պայմանագրով ծառայում են ռուսական 4-րդ ռազմաբազայում, Ուկրաինա են մեկնել երկու փուլով։
Մարտի 16-ին սոցցանցերում տարածվել են նաև զինտեխնիկայի տեղաշարժի կադրեր։ Ավելի ուշ Ցխինվալիի 300 զինվորներ վերադարձել են Ուկրաինայից և խոսեցին այնտեղ տիրող սարսափելի պայմանների մասին։
Ուկրաինայում Ռուսաստանի կողմից պատերազմ սանձազերծելուց ի վեր մինչ օրս պատերազմում զոհվել է Ցխինվալիի շրջանի 7 բնակիչ, որոնց մի մասը եղել է ռուսական բանակի 4-րդ ռազմաբազայի անձնակազմից, իսկ մի մասը կամավոր է մեկնել։
Կարդացեք նաև՝